Իսրայելը ռադարներ եւ զենիթային կայանքներ Է խոցել Սիրիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի լույս 9-ի գիշերն իսրայելացի զինվորականները ռադարներ եւ զենիթային կայանքներ են խոցել Սիրիայի տարածքում ի պատասխան զենիթային հրթիռի արձակման, որը պայթել Է Իսրայելի օդային տարածքում:

Այդ մասին հաղորդել Է բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այն բանից հետո, երբ Սիրիայից արձակված զենիթային հրթիռը պայթել Է (Իսրայելի տարածքի) օդում, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ Է հասցրել զենիթային կայանքներին Սիրիայում:

Թիրախների թվում են սիրիական ռադարը եւ զենիթային մարտկոցները, որոնք հրթիռներ են արձակել Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ուղղությամբ»,- ասված Է զինվորականների հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունում նշել են, որ փետրվարի 9-ի գիշերը «Սիրիայի տարածքից արձակվել Է զենիթային հրթիռ, որը պայթել Է Իսրայելի օդային տարածքում»:

Զինվորականների հայտարարության համաձայն՝ «(զենիթային հրթիռի) կալանում չի կատարվել»: «Բանակը կշարունակի պաշտպանել Իսրայելի օդային տարածությունը եւ անվտանգությունը»,- ընդգծել են մամուլի ծառայությունում: Ինչպես փետրվարի 9-ին հայտնել Է SANA գործակալությունը, առնվազն մեկ սիրիացի զինծառայող Է զոհվել եւ եւս հինգը ՝ վիրավորվել Դամասկոսի վրա իսրայելական օդային հարվածների հետեւանքով: Գործակալության տվյալներով՝ ի պատասխան գրոհի Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են բացել օդային թիրախների վրա մայրաքաղաքի երկնքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է