Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2023-2025 թթ. ՄԺԾԾ նախնական հարկաբյուջետային շրջանակը

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2023-2025 թթ. ՄԺԾԾ նախնական հարկաբյուջետային շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից կատարված ամփոփ վերլուծությունը, որի նպատակը պետական գերատեսչություններին ֆիսկալ տարածքի՝ ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է: Նախարարն անդրադարձել է հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով Կառավարության թիրախների իրագործման հնարավորությունների, հարկաբյուջետային շրջանակի ռիսկերի և մյուս ուղղություններով կանխատեսվող միտումներին:

«Այս համատեքստում ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Կառավարության գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներին վերաբերող հարցեր: Քննարկման առարկա են դարձել ընթացիկ և կապիտալ ծրագրերի, տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքը և հետագա անելիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վարչապետն ընդգծել է, որ պետք է ակտիվ և արդյունավետ աշխատել բոլոր ուղղություններով նախանշված սոցիալական, ենթակառուցվածքային և մյուս թիրախներին հասնելու համար, և կոնկրետ հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում