Միջազգային

Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել է բելառուսական սահմանը. Բելառուսի սահմանապահ կոմիտե

1 րոպեի ընթերցում

Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել է բելառուսական սահմանը. Բելառուսի սահմանապահ կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել Է բելառուսական սահմանը: Այդ մասին փետրվարի 8-ին հաղորդել Է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փետրվարի 8-ի առավոտյան բելառուսցի սահմանապահները գրանցել են Լատվիայի կողմից Բելառուսի օդային տարածության խախտում: Ան-2 թեթեւշարժիչավոր ինքնաթիռը Բելառուսի օդային տարածք Է մտել 300 մետր խորությամբ եւ, շրջանցելով Ուրբանի անցակետը, վերադարձել Լատվիա»,-ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է նրա Telegram-ալիքում:

Սահմանապահ կոմիտեում ընդգծել են, որ սա Բելառուսի օդային տարածության խախտման առաջին դեպքը չԷ: 2021 թվականի դեկտեմբերի 4-ին ուկրաինական ուղղաթիռը Բելառուսի օդային տարածքով թռել Է Նովայա Ռուդնյա (Գոմելի մարզ) անցկետի շրջանում, իսկ այս տարվա հունվարի 24-ին Մալորիտի շրջանի (Բրեստի մարզ) Խմելիշչե գյուղի շրջանում գրանցվել Է սահմանի խախտում ուկրաինական անօդաչու թռչող սարքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում