Հանձնաժողովը հաստատեց «Հորիզոն Եվրոպա» գիտական ծրագրին մասնակցելու մասին նախագիծը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օրենքի նախագիծը ներկաացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Օրենքի նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ 2021 թ. նոյեմբերի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով:

«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միտված է նպաստելու գիտական կազմակերպություններում եւ բուհերում գործող գիտական խմբերի՝ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաեւ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում եւ մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն` միաժամանակ հասանելիություն ստանալով ծրագրին մասնակից պետությունների տարածքներում գործող ժամանակակից ենթակառուցվածքներին:

«Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցությունը կապահովի Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացի շարունակականությունը: Վերջինս բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Գիտություն» բաժնի «Մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացում» ուղղությամբ նախատեսված՝ Եվրոպական շրջանակային ծրագրերին ասոցացման եւ այդ ծրագրերում Հայաստանի ակտիվ մասնակցության խթանման ուղղությամբ նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

«Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագիրը («Horizon Europe - the Framework Programme for Research and Innovation»), որը նախատեսված է 2021-2027 թթ. համար, հանդիսանում է 2014-2020 թթ. իրականացվող «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրի շարունակությունը: Վերջինիս Հայաստանի Հանրապետության մասնակցությունը սկսվել է 2016 թվականից՝ «ՀՀ եւ ԵՄ միջեւ «Հորիզոն-2020» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրմամբ (ստորագրվել է 2016թ. մայիսի 19-ին, ուժի մեջ է մտել՝ 2016թ. նոյեմբերի 7-ին):

«Հորիզոն-2020» ծրագիրը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի գիտական ոլորտի զարգացման մեջ եւ հիշյալ ոլորտի ներկայացուցիչներին տարբեր դրամաշնորհային նախաձեռնություններին մասնակցելու բազում հնարավորություններ է ընձեռել:

«Հորիզոն-2020» ծրագրի ասոցիացված երկրների շարքում Հայաստանի Հանրապետության մասնակցության հաջողության գործակիցը կազմել է 11,81 տոկոս (ծրագրի շրջանակում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել է 312 հայտ, որոնցից վավեր են ճանաչվել 271-ը, իսկ ֆինանսավորման երաշխավորվել է 35 հայտ):

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրով Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչները իրավունք են ստանում օգտվելու 95,5 մլրդ եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ ԵՄ ամենամեծ գիտական համագործակցության ծրագրի ընձեռած լայն հնարավորություններից:

Ակնկալվում է, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցությունը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի ազգային գիտահետազոտական համակարգի զարգացման համար, կնպաստի եվրոպական գիտական տարածքում հայ գիտնականների հետագա ինտեգրմանը, կընդլայնի ԵՄ երկրների գիտական ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորությունները:

Հայերեն

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը