Միջազգային

Ամերիկացի զինվորականները ժամանել են Լեհաստան

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի զինվորականները ժամանել են Լեհաստան

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներից առաջին զինծառայողները փետրվարի 5-ին ժամանել են Լեհաստան: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լեհաստան հեռագրական գործակալությունը:

Զինվորների ու սպաների տեղափոխող ամերիկյան ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել Յասենկա օդանավակայանում:

Գործակալության տվյալներով՝ նախօրեին՝ փետրվարի 4-ին նույն օդանավակայանում վայրէջք էին կատարել նախնական խմբին տեղափոխող ամերիկյան ութ ինքնաթիռ: Խմբի նպատակն էր Լեհաստանում ամերիկացի զինվորականների լոգիստիկ ապահովումը:

Ընդհանուր առմամբ Լեհաստան տեղափոխվելու է 1700 զինվոր ու սպա: Ավելի վաղ այստեղ էր տեղափոխվել ամերիկյան ռազմական տեխնիկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում