Հասարակական

Երևանի մետրոյի կայարաններում հնչում են Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները

1 րոպեի ընթերցում

Երևանի մետրոյի կայարաններում հնչում են Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Երևանի Մետրոպոլիտեն»-ի լրատվական ծառայությունը:

«Ցավակցում ենք մաեստրոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,-ասված է հաղորդագրությունում:

Երկարատև հիվանդությունից կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը 17:00-20:00-ին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում