Միջազգային

Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է Ասանժին ապաստան տրամադրելու բանաձևը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է Ասանժին ապաստան տրամադրելու բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է բանաձևը, որով կոչ էր արվում կառավարությանը քաղաքական ապաստան տրամադրել WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բանաձևի հեղինակների կարծիքով՝ «Ասանժի հանցանքն այն է, որ նա ճշմարտությունն է հայտնել, զբաղվել է լրագրությամբ»: «Հիմա ավելին, քան երբևէ Ֆրանսիան պետք է ապաստան տրամադրի Ասանժին»,- ասվում է ներկայացված փաստաթղթում:

Նախագծի ևս մեկ դրույթով կոչ էր արվում դյուրացնել ապաստան տրամադրելու գործընթացը նմանօրինակ գործունեությամբ զբաղվող անձանց համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում