Ղազախստանի ոստիկանությունը առգրավել է անկարգությունների ժամանակ գողացված ավելի քան 740 զենք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 740 զենք, որոնք գողացվել են երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի Ներքին գործերի նախարարության քննչական վարչության պետ Սանջար Ադիլովը։

«Երեք շաբաթվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները առգրավել են մեծ քանակությամբ գողացված զենք: Առգրավված զենքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է 747, ինչպես նաև ավելի քան 18 հազար զինամթերք»,-ասել է Ադիլովը:

Նրա խոսքով՝ անկարգությունների ժամանակ զոհվել է իրավապահ համակարգի 19 աշխատակից, ավելի քան երեք հազար աշխատակից վիրավորվել է։ «Կան զոհվածներ նաև խաղաղ բնակիչության շրջանում, բայց սա զանգվածային անկարգությունների արդյունք է, և յուրաքանչյուր զոհի համար օբյեկտիվ քննություն է իրականացվում»,- պարզաբանել է ՆԳՆ ներկայացուցիչը։

Նա պարզաբանել է, որ անկարգությունների ժամանակ վնասվել է 1573 տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ խանութներ, գրավատներ, գազալցակայաններ, թալանվել են որսորդական խանութներ։ Վնասվել է 765 մեքենա, այդ թվում՝ 551 ոստիկանական մեքենա։

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը