Միջազգային

Սիրիա Է ժամանել ռուսաստանյան վեց ռազմանավերից բաղկացած ջոկատը

1 րոպեի ընթերցում

Սիրիա Է ժամանել ռուսաստանյան վեց ռազմանավերից բաղկացած ջոկատը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային եւ Բալթյան նավատորմերի վեց մեծ դեսանտային նավեր են ժամանել սիրիական Տարտուսի ռուսաստանյան ռազմածովային նավատորմի կայան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում: «Անցման ընդհանուր երկարությունը կազմել Է ավելի քան 6000 ծովային մղոն»,-ասվում Է տեղեկագրում: Այժմ նավերը համալրում են վառելիքա-քսուքային նյութերի, խմելաջրի եւ պարենամթերքի պաշարները:

Ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կայանը գտնվում Է Միջերկրական ծովի ափի Տարտուսի նավահանգստի շրջանում, այդ վայրը կայանման, վերանորոման եւ պաշարների համալրման համար Է: 11711 եւ 775 նախագծի այդ մեծ նավերը նախատեսված են չսարքավորված ափին ծովային դեսանտ իջեցնելու եւ ծովով զորքեր ու բեռներ տեղափոխելու համար: Կարող են տեղափոխել տարբեր տեսակի զրահատեխնիկա: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նախապատրաստման 2022 թվականի պլանին համապատասխան հունվար-փետրվարին նավատորմերի պատասխանատվության բոլոր գոտիներում անցկացվում են մի շարք ռազմածովային վարժանքներ՝ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար ծովակալ Նիկոլայ Եվմենովի ընդհանուր ղեկավարությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում