Միջազգային

Ռուսաստանի եւ ՉԺՀ-ի ապրանքաշրջանառությունը 2021 թվականի ընթացքում հասել է պատմական առավելագույնի. Պուտին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի եւ ՉԺՀ-ի ապրանքաշրջանառությունը 2021 թվականի ընթացքում հասել է պատմական առավելագույնի. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի ապրանքաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով հասել Է պատմական առավելագույնի՝ 140 միլիարդ դոլարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով, որ երկրները վստահորեն ընթանում են դեպի 200 միլիարդ դոլարի նպատակը:

Կրեմլի կայքում հրապարակվել Է Ռուսաստանի նախագահի հոդվածը «Սինխուա» չինական լրատվական գործակալության համար: «2021 թվականի արդյունքներով՝ փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել Է ավելի քան մեկ երրորդով՝ գերազանցելով ռեկորդային 140 միլիարդ դոլարի ցուցանիշը: Վստահորեն շարժվում ենք դեպի նպատակ՝ առեւտրի ծավալը մեկ տարում հասցնել 200 միլիարդ դոլարի»,-գրել Է Պուտինը:

Նա նաեւ նշել Է, որ մի շարք կարեւոր նախաձեռնություններ են իրականացվում ներդրումային, արտադրական, ագրոարդյունաբերական ոլորտներում: «Մասնավորապես, Նեդրումային համագործակցության միջկառավարական հանձնաժողովի «պորտֆելում» ավելի քան 120 միլիարդ դոլար գումարի 65 նախագիծ Է:

Խոսքն այնպիսի ոլորտներում փոխգործակցության մասին Է, ինչպիսիք են՝ օգտակար հանածոների արդյունահանումն ու վերամշակումը, ենթակառուցվածքի օբյեկտների շինարարությունը, գյուղատնտեսությունը»,-հավելել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում