Պուտինը մեկնաբանել է Վաշինգտոնի պատասխանը Մոսկվային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Պուտինն ասել է, որ Վաշինգտոնի տված պատասխանից պարզ է դառնում, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի հիմնական անհանգստությունները արհամարհվել են:

Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան Արևմուտքի պատասխանում չի տեսել այն, որ Արևմուտքը համարժեքորեն հաշվի է առնում Ռուսաստանի երեք սկզբունքային պահանջները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի չընդլայնումը:

2021 թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի արևելք չընդլայնման և Ռուսաստանի անվտանգության երաշխավորման մասին պայմանագրի նախագիծ էր փոխանցել Վաշինգտոնին: ՌԴ ԱԳՆ-ը նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների հետ պայմանագրերի նախագծեր էր հրապարակել: Բանակցությունների արդյունքում ամերիկյան կողմը համաձայնել էր գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանի առաջարկներին: Այդ պատասխանը Մոսկվան ստացել էր հունվարի 26-ին: Դրա բովանդակությունն առայժմ չի հրապարակվել, սակայն ինչպես երկու օր անց առցանց ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր մեկնաբանել՝ Վաշինգտոնի պատասխանը հստակություն չի մտցնում հիմնական հարցերի վերաբերյալ, սակայն այնտեղ կան «ռացիոնալ հատիկներ» երկրորդական հարցերի առնչությամբ: Մոսկվայում նախապատրաստում են Ռուսաստանի պաշտոնական արձագանքը Վաշինգտոնի գրավոր պատասխանին: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ գործընթացը միջգերատեսչական համաձայնեցումների փուլում է:

Հայերեն English Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը