Պաշտոնական

ԱԺ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կստանձնի Հակոբ Արշակյանը

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կստանձնի Հակոբ Արշակյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԺ հասարակության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրությունից:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրելՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարած համարելու մասին: Այդպիսով՝ Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում