Միջազգային

Ասադը մատնանշել է արաբական երկրների միջեւ ռացիոնալ երկխոսություն հաստատելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Ասադը մատնանշել է արաբական երկրների միջեւ ռացիոնալ երկխոսություն հաստատելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական երկրները պետք է ռացիոնալ երկխոսություն հաստատեն՝ ելնելով իրենց ժողովուրդների շահերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն Օմանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ:

«Արաբական երկրները պետք է դնեն քաղաքական հարաբերությունների համակարգի հիմքերը և անցկացնեն ռացիոնալ երկխոսություն՝ հիմնված ժողովուրդների շահերի վրա»,-ասել է նախագահ Ասադը:

Նրա խոսքով, արաբական հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունները հասկանալու և համարժեք գնահատելու համար արաբական պետությունների ղեկավարները պետք է «հարմարեցնեն իրենց քաղաքական մոտեցումներն ու մտածողությունը՝ ելնելով միջազգային հարթակում այդ պետությունների շահերից և դիրքերից»։

SANA գործակալությունը հայտնում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ոլորտներին առնչվող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում