Միջազգային

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն վարակվել է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, սակայն իրեն լավ է զգում և շարունակում է աշխատել մեկուսացված:

«Այս առավոտ COVID-19-ի թեստի դրական պատասխան եմ ստացել: Ես ինձ լավ եմ զգում և այս շաբաթ աշխատելու եմ մեկուսացված՝ պահպանելով հանրային առողջապահական բոլոր կանոնները»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին վարչապետը հայտնել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում՝ հետևորդներին հորդորելով պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում