ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել Ուկրաինայի հարցով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին հանդիպում է անցկացրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ հանդիպումն անցկացնելու հարցով նախապես դիմել էր ԱՄՆ-ն։

Անվտանգության խորհուրդը ընթացակարգային քվեարկության ժամանակ կողմ է արտահայտվել նիստի անցկացման հարցում: Կողմ է քվեարկել 10 երկիր, դեմ է եղել երկու երկիր՝ Ռուսաստանը, Չինաստանը, 3 երկիր ձեռնպահ է մնացել: Հանդիպման անցկացման համար անհրաժեշտ էր 9 կողմ ձայն։ Ինչպես հայտարարել է խորհրդի նախագահ, Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուլը, նիստին կմասնակցեն Ուկրաինայի, Բելառուսի, Լիտվայի և Լեհաստանի ներկայացուցիչները:

Վերջերս արեւմտյան երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունը անվանել է անհիմն:

Հայերեն English Français Русский

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը