Քաղաքականություն

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները կայցելեն Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները կայցելեն Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ փետրվարի 7-ին և 8-ին Գերմանիայի իր գործընկեր Աննալենա Բուրբոկի հետ մեկնելու է Ուկրաինա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովստի»-ն:

«Ես պատրաստվում եմ այցելել Ուկրաինա փետրվարի 7-8-ին Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բուրբոկի հետ»,- գրել է Լը Դրիանը Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային վստահեցրել է, որ ֆրանսիան լիովին համերաշխություն ու աջակցություն է հայտնում Ուկրաինային:

«Մոբիլիզացիան շարունակվում է հատկապես նորմանդական ձևաչափում՝ լարվածությունը թուլացնելու նպատակով»,- հավելել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում