Միջազգային

Ղրղզստանը հայտարարել է Տաջիկստանի հետ սահմանին սկսված կրակոցների դադարեցման մասին

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանը հայտարարել է Տաջիկստանի հետ սահմանին սկսված կրակոցների դադարեցման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանից հայտնել են, որ սահմանին տաջիկական կողմից կրակը դադարել է: «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Սպուտնիկ Ղրղզստանին»-ին, այս մասին հայտարարել է Բատկենի շրջանում լիազոր ներկայացուցչի Մարիֆժան Տուլաևը։

Հունվարի 27-ին ավելի վաղ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ ղրղզ և տաջիկ սահմանապահների միջև փոխհրաձգություն է սկսել։

Նշվում է, որ կոնֆլիկտի պատճառը տաջիկ զինվորականների կողմից Ղրղզստանի Իսֆանա և Բատկեն քաղաքները կապող մայրուղու փակումն է եղել:

«Տաջիկստանի կողմից կրակը դադարել է»,- ասել է Տուլաևը։

Նրա խոսքով՝ տեղական իշխանությունները տարհանում են Տաջիկստանին սահմանակից շրջանների բնակիչներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում