Զելենսկին և Բայդենը հեռախոսազրույց կանցկացնեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 27-ին հեռախոսազրույց կանցկացնի իր ամերիկացի գործընկերոջ՝ Ջո Բայդենի հետ:

Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ- Նովստի»-ն։

«Այո, զրույցը կկայանա»,- գործակալությունը մեջբերում է զրուցակցի պատասխանը հարցին, թե արդյոք պետությունների ղեկավարների զրույցը տեղի կունենա հունվարի 27-ին։

Հայերեն Русский