ԱՄՆ-ը չի պատասխանել ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ հարցին. Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ իր փաստաթղթում չի պատասխանել ամենագլխավոր հարցին, որը վերաբերում Է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այս փաստաթղթում գլխավոր հարցի վերաբերյալ դրական արձագանք չկա:

Գլխավոր հարցը մեր հստակ դիրքորոշումն Է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման եւ հարվածային սպառազինությունների տեղակայման անթույլատրելիության վերաբերյալ, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնության տարածքին»,-Լավրովը հայտարարել Է լրագրողներին: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն նախօրյակին Ռուսաստանին են փոխանցել անվտանգության երաշխիքների մասին առաջարկությունների պատասխանները:

Ելնելով ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարություններից՝ ամերիկյան փաստաթուղթն արտացոլում Է Նահանգների մտահոգություններն անվտանգության ոլորտում Ռուսաստանի գործողությունների եւ այն բնագավառների վերաբերյալ առաջարկությունների առնչությամբ, որտեղ երկրները կարող են շփման կետեր գտնել: 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել Է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը:

Մոսկվան, մասնավորապես, արեւմտյան գործընկերներից պահանջում Է իրավական երաշխիքներ՝ հրաժարվել դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից եւ հետխորհրդարանի երկրներում ռազմաբազաների ստեղծումից: Նաեւ առաջարկությունները կետ են պարունակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինություններ չտեղակայելու եւ Արեւելյան Եվրոպայում դաշինքի ուժերի 1997 թվականի դիրքեր հետքաշելու վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը

ՀՀ ՊԵԿ-ի պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի նստաշրջաններին

Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով

Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ կարկուտ

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին