Միջազգային

ԱՄՆ դեսպանը ժամանել է Ռուսաստանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպանը ժամանել է Ռուսաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հունվարի 26-ին՝ տեղի ժամանակով 19:30-ին ժամանել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Դիվանագետը մտել է արտգործնախարարության շենք՝ չմեկնաբանելով այցի նպատակը:

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ամերիկյան կողմը հունվարի 26-ին մտադիր է Մոսկվային փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների գրավոր պատասխանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում