Սաուդյան Արաբիան վերջին օրվա ընթացքում շուրջ 50 ավիահարված Է հասցրել Եմենին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները վերջին օրվա ընթացքում շուրջ 50 ավիահարված են հասցրել Եմենի տարածքին: Հունվարի 26-ին այդ մասին հաղորդել Է Իրանի PressTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ օբյեկտներին հավածներ են հասցվել Եմենի Թայիզի, Սանայի, Մարիբի, Շաբվայի եւ Էլ Ջաուֆի նահանգներում:

Ռազմական գործողություների հետեւանքով զոհերի մասին չի հաղորդվում: Վերջին շաբաթներին կոալիցիայի օդուժն ակտիվացրել Է գրոհները Եմենում, մասնավորապես խռովարարների կողմից վերահսկվող Սանայում, հուսիների ռազմական օբյեկտների վրա:

Առավել ինտենսիվ ռմբակոծումներն սկսվել են այն բանից հետո, երբ «Անսար Ալլահ»-ի կողմնակիցները հունվարի 3-ին Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքից ոչ հեռու զավթեցին Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը, իսկ հունվարի 17-ին անօդաչուների եւ բալիստիկ հրթիռների կիրառմամբ գրոհ իրականացրեցին Աբու Դաբիի վրա, որի հետեւանքով զոհվեց չորս մարդ եւ առնվազն հինգը վիրավորվեց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը