Միջազգային

ՆԱՏՕ-ն այս շաբաթ կպատասխանի անվտանգության ռուսական առաջարկներին. Գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն այս շաբաթ կպատասխանի անվտանգության ռուսական առաջարկներին. Գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն այս շաբաթ գրավոր պատասխան կուղարկի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին՝ համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Ստոլտենբերգի CNN-ին տված հարցազրույցին։

«Մենք ավարտում ենք ՆԱՏՕ-ին ուղարկված առաջարկների գրավոր փաստաթուղթը, որը մենք կուղարկենք այս շաբաթվա վերջին: Մենք դա կանենք ԱՄՆ-ի հետ միասին», - ասել է Ստոլտենբերգը CNN-ի եթերում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում