Միջազգային

Սպիտակ տունը Ռուսաստանին խոստացել է ավելի ծանր պատժամիջոցներ, քան 2014-ին էր

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տունը Ռուսաստանին խոստացել է ավելի ծանր պատժամիջոցներ, քան 2014-ին էր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆինանսական պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները մտադիր է կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում, ավելի ծանր են լինելու, քան 2014-ի պատժամիջոցներն էին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, թե ռուբլու արժեքի ներկայիս փոփոխությունը արտացոլում է տնտեսական այն պատժամիջոցների նշանակությունը, որոնք Միացյալ Նահանգները պատրաստ է կիրառել:

Վաշինգտոնը նաև հիշեցրել է, որ Ղրիմի միացումից հետո 2014 թվականին Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով ռուսական ռուբլին արժեզրկվել էր 50 տոկոսով, և Ռուսաստանի Կենտրոնական բանկը ծախսեց իր պահուստային ֆոնդի 25 տոկոսը՝ արժույթի կայունությունը պահպանելու համար:

Այսօր էլ՝ Ուկրաինայի շուրջ միջազգային լարվածության խորացմանը զուգահեռ, ռուսական ռուբլին շարունակում է անկում ապրել աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացման պատճառով: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ 1 դոլարը արժե 79 ռուբլի, իսկ 1 եվրոն՝ 89 ռուբլի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում