Լիտվան եւ Լատվիան ամերիկյան Stinger զենիթահրթիռային համալիրներ կմատակարարեն Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան Ուկրաինայի բանակին ամերիկյան Stinger փոխադրովի զենիթահրթիռային համալիրներ (ՓԶՀՀ) կհատկացնի, քանի որ Ռուսաստանն ուժեր Է կենտրոնացնում ուկրաինական սահանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հաղորդել Է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:

Այդ նույն ՓԶՀՀ-ներն Ուկրաինային կհատկացնի նաեւ Լիտվան, իսկ Էստոնիան պլանավորում Է տալ Javelin ամերիկյան հակատանկային հրթիռային համալիրներ (ՀՏՀՀ): Այդ օգնությունը տրամադրվում Է ԱՄՆ-ում արտադրված սարքավորումը երրորդ երկիր հանձնելու՝ ԱՄՆ-ի կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո:

«Անկեղծորեն հույս ունենք, որ այդ սպառազինությունն Ուկրաինան չի օգտագործի: Բալթյան երկրները հորդորում են Ռուսաստանին՝ դադարեցնել ագրեսիվ եւ անպատասխանատու գործելակերպը»,-հայտարարել Է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով Վաշինգտոնի պաշտոնատար անձանց, հաղորդել Է, որ Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան ստացել են Ուկրաինային Javelin Stinger զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու ԱՄՆ-ի թույլտվությունը:

Ռուսաստանի պաշտոնատար անձինք քանիցս ժխտել են, թե Մոսկվան պլանավորում Է ներխուժել Ուկրաինա այն դեպքում, երբ Կիեւը եւ Արեւմուտքը հայտարարել են ուկրաինական սահմանի մոտ շուրջ 100 հազար ռուսաստանցի զինվորականների գտնվելու մասին: Արեւմուտքը ռուսական բանակի այդ կենտրոնացումը համարում Է պատերազմի նախապատրաստում, որպեսզի չթույլատրվի Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո