Միջազգային

ԱՄՆ-ը քննարկում Է Մերձբալթիկայում եւ Արեւելյան Եվրոպայում զորքերի տեղաբաշման հնարավորությունը. NYT

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը քննարկում Է Մերձբալթիկայում եւ Արեւելյան Եվրոպայում զորքերի տեղաբաշման հնարավորությունը. NYT

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը քննարկում Է ամերիկյան զորքերի, օդուժի եւ նավատորմի տեղաբախման հնարավորությունը Մերձբալթիկայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում: Այս պնդմամբ հունվարի 23-ին հանդես Է եկել The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ խոսքը կարող Է վերաբերել մի քանի հազար» զինծառայողների: Զորքերի տեղաբաշման մասին որոշումը կարող Է ընդունվել շաբաթվա ընթացքում, ճշտել են աղբյուրները: Ինչպես հաղորդել Է թերթը, Պենտագոնի ներկայացուցիչները հունվարի 22-ին Բայդենին են ներկայացրել Ռուսաստանի սահմաններին հնարավորինս մոտ ԱՄՆ-ի ուժերի տեղափոխման մի քանի տարբերակներ: Այդ տարբերակերից մեկի շրջանակներում պաշտպանական գերատեսչության մասնագետներն առաջարկում են Արեւելյան Եվոպայի երկրներ ուղարկել հազարից մինչեւ 5 հազար զինծառայողներ՝ նրանց թվաքականի հնարավոր ավելացմամբ տարածաշրջանում լարվածության Էսկալացիայի դեպքում:

Շաբաթ օրՆ Ուկրաինա Է հասցվել ռազմական նշանակության բեռի առաջին խմբաքանակը, այդ թվում ավելի քան 90 տոննա ընդհանուր քաշով ռազմամթերք: Ինչպես հայտնել են Միացյալ Նահանգների դեսպանությունում, անցյալ տարի ԱՄՆ-ը երկրին տրամադրել Է 650 միլիոն դոլարից ավելի գումարի ռազմական օգնություն, իսկ 2014 թվականից Կիեւն այդ նպատակի համար ստացել Է 2,7 միլիարդ դոլարի օգնություն: Հունվարի 23-ին պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել Է ավելի քան 80 տոննա քաշով սպառազինությունների երկրորդ խմբաքանակն ստացվելու մասին:

Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են պնդումներ Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում Պեսկովը չի բացառել սադրանքների հավանականությունն այդ հայտարարությունների արդարացման համար եւ ընդգծել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կարող են ունենալ ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում