Միջազգային

 ԱՄԷ-ն հայտարարել Է Աբու Դաբիի ուղղությամբ արձակված երկու հրթիռների ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

 ԱՄԷ-ն հայտարարել Է Աբու Դաբիի ուղղությամբ արձակված երկու հրթիռների ոչնչացման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հակաօդային պաշտպանության ուժերը հունվարի 24-ին կալանել են երկու հրթիռներ, որոնք Եմենյան «Անսար Ալլահ» շարժման հուսի խռովարարներն արձակել են երկրի մայրաքաղաք Աբու Դաբիի ուղղությամբ:

Այդ մասին հաղորդում Է Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը (ՊՆ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ հրթիռների բեկորներն ընկել են Աբու Դաբիի Էմիրության մի քանի շրջաններում: Գրոհների հետեւանքով տուժածներ չկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում