Պաշտոնական

ՌԴ-ն շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. դեսպան Կոպիրկին

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. դեսպան Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ կարեւորել դրանց շարունակական զարգացումը:

Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Որպես Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ՝ Ռուբեն Ռուբինյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին օրեր առաջ Մոսկվայում իր եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հանդիպման հյուրընկալման եւ կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԱԺ փոխնախագահը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ դեսպանն, իր հերթին, հավաստիացրել է, որ ռուսական կողմը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում