Միջազգային

Մոլդովայի նախագահը դիմել է ժողովրդին գազի ճգնաժամի թեմայով

2 րոպեի ընթերցում

Մոլդովայի նախագահը դիմել է ժողովրդին գազի ճգնաժամի թեմայով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հանրապետության բնակչությանը կոչ է արել սովորել ռացիոնալ սպառել էներգիան ճգնաժամի պայմաններում, քանի որ կառավարությունը չի կարող ամբողջությամբ փոխհատուցել սակագների բարձրացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ռուսական «ՌԻԱ- Նովոստի»-ն:

Հունվարին «Մոլդովագազ» ընկերությունը դժվարությունների է բախվել «Գազպրոմին» հաջորդ վճարումը մարելու հարցում, քանի որ գազի սակագինը հազար խորանարդ մետրի համար 450 դոլարից հասել է 646 դոլարի։ Խնդիրը լուծելու համար հանրապետության խորհրդարանը 60 օրով արտակարգ դրություն է մտցրել։ Սպասվում է, որ փետրվարի 1-ից գազի սակագինը կարող է բարձրանալ 30%-ով։

«Գազի և, համապատասխանաբար, այլ էներգակիրների թանկացումը ծանր բեռ է դրել կենցաղային սպառողների, տնտեսության և պետության վրա, մենք ամբողջովին կախված ենք տարածաշրջանի շուկայական գներից, և այսօր շուկայում իրավիճակը հետևյալն է. մենք պետք է սովորենք էներգիան ավելի ռացիոնալ սպառել, մեզ անհրաժեշտ է տների ջերմամեկուսացում, որտեղ մենք ապրում ենք, պետք է էներգիա խնայել հանրային հաստատություններում: Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք նվազեցնել ջեռուցման և լույսի ծախսերը»,- իր ֆեյսբուքյան ուղերձում գրել է Սանդուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում