Միջազգային

Բլինկենը Լավրովի հետ հանդիպմանը կներկայացնի ԱՄՆ-ի և դաշնակիցների դիրքորոշումը Ուկրաինայի հարցի շուրջ

1 րոպեի ընթերցում

Բլինկենը Լավրովի հետ հանդիպմանը  կներկայացնի ԱՄՆ-ի և դաշնակիցների  դիրքորոշումը Ուկրաինայի հարցի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ առաջիկա հանդիպմանը կներկայացնի Վաշինգտոնի և ԱՄՆ եվրոպական դաշնակիցների ընդհանուր դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ իրավիճակի դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։

Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը կկարողանամ ներկայացնել Միացյալ Նահանգների և եվրոպական գործընկերների ընդհանուր կարծիքը ՝ դիվանագիտական ճանապարհով առաջ շարժվելու հնարավորություններ փնտրելու համար»,-ասել է Բլինկենը՝ Գերմանիային ԱԳ նախարարի խոսնակ Անալենա Բարբոկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Պետքարտուղարն ասել է, որ Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունները բխում են Գերմանիայի և ԱՄՆ-ի շահերից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում