Հասարակական

ԱՄՆ-ը շարժական հոսպիտալի համար  նախատեսված 665 հազար դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը շարժական հոսպիտալի համար  նախատեսված 665 հազար դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության ու պատրաստականության հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ օդուժի բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը հունվարի 19-ին մասնակցել են Կենտրոնական զինվորական հոսպիտալում տեղի ունեցած արարողությանը՝ հանձնելով շարժական հոսպիտալի համար նախատեսված 665 հազար դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ ԱՄՆ Գլոբալ խաղաղարար գործողությունների նախաձեռնության շրջանակում։ Սարքավորումները ներառում են դեֆիբրիլյատորներ, ռենտգեն սարքավորումներ, վրաններ, գեներատորներ, լույսեր և այլ պարագաներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, դեսպան Թրեյսին, ընդգծելով Հայաստանի ռազմաբժշկական անձնակազմի արիությունն ու նվիրվածությունը, նշել է․ «Դուք բուժում ու ամոքում եք ձեր ծառայակից զինվորներին՝ վեր դասելով նրանց ձեզնից։ Հուսով ենք, որ այս սարքավորումները ձեզ կօգնեն մարդկանց կյանքը փրկելու ու նրանց կյանքը բարելավելու հարցում»։

«Այս սարքավորումները Հայաստանի զինված ուժերին կօգնեն կյանքեր փրկել՝ ապահովելով հնարավոր լավագույն բուժօգնությունը զինծառայողներին, իսկ այս միջոցառումը մեկ անգամ ևս ի ցույց է դնում Միացյալ Նահանգների գործակցությունը մեր հայ գործընկերների հետ», - ասել է գեներալ Վոհնը։

Ըստ աղբյուրի՝ միջոցառումը նշանավորել է Հայաստանի հետ ԱՄՆ-ի երկարամյա գործընկերության և Հայաստանի քաղաքացիաբժշկական, ռազմաբժշկական և աղետների արձագանքման կարողությունների մեծացմանն ուղղված համատեղ ջանքերի նոր գլուխը։ Անցյալ տարվա ընթացքում, ի թիվս անվտանգային համագործակցության այլ նախաձեռնությունների, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի միջոցով կատարել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պաշտպանական միջոցների և ախտորոշիչ բժշկական սարքավորումների մեծաքանակ նվիրատվություններ հայաստանյան բուժհաստատություններին, կառուցել կամ վերանորոգել է մի շարք հրշեջ-փրկարարական կայաններ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, ոչ սարքավորումների հանձնման միջոցառմանը մասնակցելուց զատ, գեներալ Վոհնը նաև հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննության առնելով հայ-ամերիկյան գործընկերությունն անվտանգության հարցերում։

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում