Տնտեսություն

Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021թ. արդյունքներով ավելացել է 24 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021թ. արդյունքներով ավելացել է 24 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրանքաշրջանառությունը Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ 2021թ. կազմել է 159,9 մլն դոլար՝ ավելանալով 24 տոկոսով։ Այս մասինAnalitikaUA.net-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայից արտահանումը Հայաստան կազմել է 135,46 մլն դոլար եւ ավելացել է 19,47 տոկոսով Հայկական ներմուծումն Ուկրաինա կազմել է 13,48 մլն դոլար և ավելացել 35,29 տոկոսով:

Պարբերականը նաեւ նշում է, որ Հայաստանում իրականացվում է էլեկտրամեքենաների համար Ուկրաինայի հայերի միության կողմից լցակայանների բացման սոցիալական նախագիծը, երկրում արդեն բացվել է 24 էլեկտրալցակայան Ուկրաինայի հայերի կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում