Միջազգային

Կանադան դիտարկում է Ուկրաինային օգնություն տրամադրելու տարբերակները. Թրյուդո

1 րոպեի ընթերցում

Կանադան դիտարկում է Ուկրաինային օգնություն տրամադրելու տարբերակները. Թրյուդո

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի իշխանությունները դիտարկում են Ուկրաինային աջակցության տրամադրման զանազան տարբերակներ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է Ռուսաստանի հետ սահմանին իրադրության լարման ֆոնին Ուկրաինային հավելյալ, այդ թվում և ռազմական աջակցություն տրամադրել՝ Թրյուդոն ասել է. «Մենք հաշվի ենք առնում տարբեր գործոններ: Շարունակում ենք տարբեր մակարդակներում աջակցել Ուկրաինայի ժողովրդին»:

Թրյուդոն հիշեցրել է, որ Կանադայի զինված ուժերը 2015 թվականից Unifier գործողության շրջանակում վերապատրաստում են ուկրաինացի զինվորներն ու սպաներին: Առաքելության կազմում շուրջ 200 կանադացի զինծառայող կա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում