Միջազգային

Ավստրիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարել Ռուսաստանի առաջարկների զգալի մասն

1 րոպեի ընթերցում

Ավստրիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարել Ռուսաստանի առաջարկների զգալի մասն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը նախապատրաստում է «շատ ուժեղ» պատասխան Ուկրաինայի շուրջ իրադրության հնարավոր վատացման պարագայում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը:

«Այո, իրադրությունը խիստ մտահոգիչ է, այո, մենք պետք է իրադրությունը հանդարտեցնելու հնարավորություններ գտնենք: Երախտապարտ եմ ԵՄ իմ գործընկերներին և նախ և առաջ ԱՄՆ-ին այս երկխոսությունը սկսելու համար: Ինչպես արդեն ասել եմ՝ դա է միակ ելքը: Ես ուշադիր հետևում եմ իմ գործընկեր Սերգեյ Լավրովի, ինչպես նաև նախագահ Պուտինի յուրաքանչյուր հրապարակային հայտարարության»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ: Շալենբերգը նշել է նաև, որ Ռուսաստանի առաջարկներից շատերն անընդունելի են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում