Միջազգային

Բորելը ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է մասնակցել Ռուսաստան-Ուկրաինա թեմայով քննարկումներին

1 րոպեի ընթերցում

Բորելը ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է մասնակցել Ռուսաստան-Ուկրաինա թեմայով քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին հրավիրել ՝ մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստին, որը տեղի է ունենալու հունվարի 24-ին: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Հրավիրել եմ պետքարտուղար Բլինկենին միանալ Ռուսաստանի և Ուկրաինայի թեմայով ԵՄ նախարարների խորհրդի քննարկումներին»,- գրել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում