Միջազգային

Զելենսկին Ստոլտենբերգի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հնարավոր մասնակցության հարցը

1 րոպեի ընթերցում

Զելենսկին Ստոլտենբերգի հետ քննարկել  է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հնարավոր մասնակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Քննարկել ենք ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները և դրանում Ուկրաինայի հնարավոր մասնակցությունը: Բաց դռների քաղաքականությունն անփոփոխ է մնում»,- գրել է նա:

Զելենսկին հայտնել է նաև, որ Ստոլտենբերգի հետ տեղեկատվություն են փոխանակել Եվրոպայում կայունության համար անհրաժեշտ դիվանագիտական ջանքերի վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում