ԵՄ-ում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ երկրորդ խթանիչի կիրառումը ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեղերի եվրոպական գործակալությունը թույլատրում է կորոնավիրուսի դեմ պատվաստման չորրորդ դեղաչափի կիրառումն այն մարդկանց համար, որոնք թույլ դիմադրողականություն ունեն: Չնայած դրան՝ գործակալությունը դեռ չի կարող խորհուրդ տալ կրկնակի խթանիչի կիրառումը Եվրամիության ամբողջ բնակչության համար, քանի որ բավարար տվյալներ չունի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին Ամստերդամում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է գործակալության ներկայացուցիչ Մարկո Կավալերին:

«Մենք չունենք դասական հետազոտությունների տվյալներ կամ պրակտիկա, որոնք ցույց կտային հակակորոնավիրուսի պատվաստման կրկնակի խթանիչի կիրառման արդյունավետությունն ու անհրաժեշտությունը, սակայն անգամ տվյալներ չունենալով՝ կարող ենք եզրակացնել, որ թույլ դիմադրողականություն ունեցող մարդիկ, որոնք արդեն ստացել են պատվաստման երեք դեղաչափը, կարող են կիրառել նաև կրկնակի խթանիչ դեղաչափը»,-նշել է նա:

Հայերեն Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը