Հասարակական

Արեգ Հովհաննիսյանն ու Ճապոնիայի ԱԳ պետնախարարը քննարկել են ճապոնական ընկերությունների ներգրավումը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում

1 րոպեի ընթերցում

Արեգ Հովհաննիսյանն ու Ճապոնիայի ԱԳ պետնախարարը քննարկել են ճապոնական ընկերությունների ներգրավումը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 18-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Տակակո Սուզուկիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության մի շարք հարցեր:

Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ համատեղ միջոցառումների անցկացմանը: Կարևորվել է մշակույթի միջոցով փոխադարձ ճանաչելիության բարձրացումը, մարդկային շփումների աշխուժացումը, տնտեսական հարցերի օրակարգում առավել առարկայական քննարկումները և ճապոնական ընկերությունների ներգրավումը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում (ճանապարհների, ջրամբարների կառուցում, «կանաչ քաղաքի» գաղափարին առնչվող ծրագրեր և այլն), ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

Հանդիպմանն ընդգծվել է նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում