Միջազգային

ՀԱՊԿ-ի խաղաղապահներով քառասուն ինքնաթիռ Է Ղազախստանից Ռուսաստան ժամանել մեկ օրում

3 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ի խաղաղապահներով քառասուն ինքնաթիռ Է Ղազախստանից Ռուսաստան ժամանել մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի քառասուն ինքնաթիռ Է Ղազախստանից ՀԱՊԿ-ի ՌԴ խաղաղապահների փոխադրել Մոսկվայի եւ Ուլյանովսկի մարզերի ռազմական օդակայաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի քառասուն ինքնաթիռ անցած օրվա ընթացքում ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի կազմից Մոսկվայի եւ Ուլյանովսկի մարզերի ռազմական օդակայաններ Է հասցրել Ղազախստանի Հանրապետությունից»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ օդակայաններում կազմակերպվել Է խաղաղապահների հանդիսավոր հանդիպում օդադեսանտային զորքերի հրամանատարության եւ օդադեսանտային զորքերի Ուլյանովսկի միավորման մասնակցությամբ: Հանդիսավոր միտինգներից հետո խաղաղապահ դեսանտայիններն անցկացրել են սպառազինության, ռազմական տեխնիկայի, ունեցվածքի բեռնաթափում եւ երթեր կատարել մշտական տեղաբաշխման կետեր: Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ - արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների Էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ:

Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արեւելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն Է եւ խոշորագույն քաղաքը. այնտեղ սկսվել Է թալան, զինյալները հարձակվել են պետական հիմնարկությունների վրա, զենք են վերցրել: Ի պատասխան իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում եւ հակաահաբեկչական գործողություն սկսել:

Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ի առավոտյան ստորագրել Է կառավարության հրաժարականի հրամանագիրը եւ գլխավորել Անվտանգության խորհուրդը: Նրա ղեկավարությամբ ԱԽ-ի առաջին նիստում Տոկաեւը Ղազախստանում իրադրությունը բնութագրել Է որպես պետության ամբողջականության խարխլում եւ հաղորդել, որ դիմել Է ՀԱՊԿ-ի օգնությանը՝ «հաղթահարելու ահաբեկչական սպառնալիքը»: ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը նորմալացնելու նպատակով: Հունվարի 13-ին հայտարարվել Է, որ ՀԱՊԿ-ի առաքելությունն հաջողությամբ Է ավարտվել. խաղաղապահներն սկսել են Ղազախստանից տուն վերադառնալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

Միջազգային

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միջազգային

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Միջազգային

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում