Քաղաքականություն

ԱՄՆ մեկնելու դեպքում Արթուր Վանեցյանը մեկնելու էր պետական միջոցներով, ինչպես պատվիրակության մյուս անդամները. ԱԺ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ մեկնելու դեպքում Արթուր Վանեցյանը մեկնելու էր պետական միջոցներով, ինչպես պատվիրակության մյուս անդամները. ԱԺ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից մեկնաբանել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հունվարի 17-ի այն հայտարարությունը, թե ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնելու պարագայում նա մեկնելու էր ոչ թե պետական, այլ` իր սեփական միջոցներով:

Ազգային ժողովից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնելու պարագայում Արթուր Վանեցյանը մեկնելու էր պետական միջոցների հաշվին, ինչպես պատվիրակության մյուս անդամները:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 15-20-ը գործուղվել է ԱՄՆ: Պատվիրակության կազմում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավոր Մարիա Կարապետյանը և մի խումբ աշխատակիցներ՝ ԱԺ աշխատակազմից:

Պատվիրակության կազմում պետք է լիներ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, սակայն «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը հայտնել էր, որ Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ, քանի որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից պետ է մասնակցեր երեք հոգի և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում