Միջազգային

ՌԴ առողջապահության նախարարությունում գնահատել են «Սպուտնիկ V»-ն ճանաչած երկրների ցուցակի ընդլայնումը

1 րոպեի ընթերցում

ՌԴ առողջապահության նախարարությունում գնահատել են «Սպուտնիկ V»-ն ճանաչած երկրների ցուցակի ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպուտնիկ V» պատվաստանյութը դե ֆակտո ճանաչած երկրների ցուցակի ընդլայնումը խոսում Է այն մասին, որ արտասահմանում ընդունում են դրա բարձր արդյունավետությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Ավստրալիայի թերապեւտիկ ապրանքների վարչությունն (TGA) ընդունել Է, որ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկու ներարկումներն այժմ կարող են հիմք լինել պատվաստման կարգավիճակը հաստատելու համար:

«Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը դե ֆակտո ճանաչած երկրների ցուցակի շարունակվող ընդլայնումը միանշանակ խոսում Է այն մասին, որ արտասահմանում ընդունում են դրա բարձր արդյունավետությունը»,- ասել Է Ալեքսեյ Կուզնեցովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում