Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5381 նոր դեպք
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5381 նոր դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1073068.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հունվարի 15-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5381 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 990 հազար 183 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1065 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր մահերի թիվը 14 425 է: