ՀՀ-ի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը կարևոր քայլ էր դեպի առաջ․ ԵՄ-ն կոչ է անում ջանքեր գործադրել այդ ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման եւ այդ նպատակով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:

«Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր դեպի առաջ, և Եվրոպական միությունը կոչ է անում Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։

Հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա ցանկացած կոնկրետ քայլ լավ նորություն կլիներ տարածաշրջանային կայունության և հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար»,- նշել է Ստանոն:

Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար երկու երկրների հետ նրա փոխգործակցության առումով:

«2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 մլն եվրո է հատկացրել այն նախագծերի համար, որոնք ուղղված են հող նախապատրաստելուն մի շարք ոլորտներում հարաբերությունների կարգավորման համար, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը եւ տեղեկատվության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն, հնարավոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- եզրափակել է Ստանոն:

Հայերեն English Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները

Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն