Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադարձել են Հայաստան
1 րոպեի ընթերցում
![Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադարձել են Հայաստան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1073026.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում առաքելությունն ավարտած հայկական ստորաբաժանումը հունվարի 14-ին վերադարձել է Հայաստան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԶՈՒ 100 զինծառայող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան էր գործուղվել հունվարի 7-ին` ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ իրականացնելու համար: