Առնվազն ինը մարդ է զոհվել Հնդկաստանում գնացքի վթարի հետեւանքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն ինը մարդ զոհվել եւ ավելի քան 70-ը տուժել են Հնդկաստանում ռելսերից մարդատար գնացքի 12 վագոնների դուրս ընկնելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հյուսիսարեւելյան սահմանային երկաթուղու գլխավոր տնօրեն Անշուլ Գուպտան: Ավելի վաղ հաղորդվել Էր երեք զոհվածի մասին:

Գնացքի վթարը տեղի Է ունեցել նախօրյակին Արեւմտյան Բենգալիայի նահանգում:

«Կտրուկ շարժման» հետեւանքով գնացքի 12 վագոնները դուրս են եկել ռելսերից կամ բախվել միմյանց, դրանցից երկուսը շրջվել են:

«Զոհվել Է ինը մարդ, շուրջ 70-ը տուժել են»,-Գուպտան ասել Է News18 հեռուստաալիքին: Նա նշել Է, որ ներկա դրությամբ փրկարարական գործողություններն ավարտվել են, անցկացվում Է հետաքննություն: Նրա խոսքով՝ միջադեպի ժամանակ գնացքը տեղափոխում Էր 1053 ուղեւորների:

Ավելի վաղ Հնդկաստանի հաղորդակցության ճանապարհների նախարարը հայտարարել Է, որ երկրի իշխանությունները 500 հազարական ռուփի կհատկացնեն զոհվածների ընտանիքներին, 100 հազարական ռուփի՝ ծանր վերքեր ստացած մարդկանց եւ 25 հազարական ռուփի այն մարդկանց, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել:

Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին ստեղծված իրադրությունը քննարկել Է Արեւմտյան Բենգալիայի վարչապետ Մամատա Բաներջի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Օվերչուկը բուսասանիտարական վերահսկողության շուրջ Հայաստանի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել

Իրանը հայտնել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու մասին

Մոսկվան արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Փաշինյանը կոչ է արել վերջ տալ Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին

ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետ

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն. Փաշինյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանը

Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին կոչ կանի ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի հարցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Մեզ ռադիկալ քայլեր են պետք. վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել բանակում մահվան դեպքերի առնչությամբ