Ալմաթիի օդանավակայան Է ժամանել առաջին միջազգային չվերթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 13-ին առաջին միջազգային չվերթն Է Ալմաթիի օդանավակայան ժամանել թուրքական Անթալիայից՝ Ղազախստանի օդային նավահանգստի աշխատանքի վերսկսվելուց հետո, որն ընդհատվել Էր զանգվածային անկարգությունների պատճառով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ): «Աշխատանքի վերսկսվելուց հետո Ալմաթիի օդանավակայան Է ժամանել առաջին միջազգային չվերթը «Էյր Աստանա» ավիաընկերության Անթալիա-Ալմաթի ուղղությամբ»,-ասվում Է ՔԱԿ-ի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, հունվարի 13-ին Ղազախստանի խոշորագույն քաղաքի օդանավակայանում նաեւ պլանավորում Է իրականացնել «Էյր Աստանա» ավիաընկերության Կոլոմբո-Ալմաթի եւ Asiana Airlines ավիաընկերության Ալմաթի-Սեուլ երթուղիներով միջազգային չվերթները:

Ավելի վաղ ՔԱԿ-ը հաղորդել Է, որ հունվարի 13-ին Ալմաթիի օդանավակայանը կսպասարկի տեղական ավիաընկերությունների ութ ավիաչվերթները մայրաքաղաք եւ հակառակ ուղղությամբ: Օդանավակայանի մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ Ալմաթիում պարետային ժամ գործելու կապակցությամբ, որը արտակարգ դրության շրջանակներում սահմանվել Էր անկարգությունների պատճառով, օդանավակայանի աշխատանքը կիրականացվի 08:00-ից մինչեւ 21:00-ն (Երեւկանի ժամանակով 06:00-ից մինչեւ 19:00-ն): Դրա հետ մեկտեղ անվտանգության ապահովման նպատակներով թույլատրված Է թերմինալ մուտք գործել միայն ուղեւորներին: Ռուսաստանյան «Աերոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը հունվարի 12-ին հաղորդել Է, որ ամենօրյա չվերթները Մոսկվայի եւ Ալմաթիի միջեւ կվերսկսվեն հունվարի 14-ից: Ալմաթիի օդանավակայանն անկարգությունների մասնակիցների հարձակմանն Էր ենթարկվել հունվարի 5-ին, բայց այդ նույն երեկոյան Էլ հարձակումը հետ Է մղվել: Արտակարգ դրության ռեժիմի գործողության սկսվելուց ի վեր օդանավակայանն սպասարկել Է օդուժի չվերթները՝ քաղաք հասցնելով ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմին, իսկ ավելի ուշ՝ Ալմաթիից տարհանվող Ռուսաստանի քաղաքացիներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի

ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

ԱԷՄԳ-ն շուրջ կես տարի մուտքի հնարավորություն չի ունեցել իրանական միջուկային օբյեկտներ. Գրոսի

Իրանը հերքել է Նաթանզի մերձակա լեռներում միջուկային նախագծի հետ կապված աշխատանքների անցկացումը

ԱՄՆ էներգետիկայի նախարարը մեկնաբանել է Ավստրիայի կողմից Իրանի փոխնախագահի վիզայի մերժումը