Միջազգային

ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Բրյուսելում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ. Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Բրյուսելում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Մոսկվայում իր ներկայացուցչության աշխատանքը վերսկսելու հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա նաև ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ:

«Մենք հավատում ենք երկխոսությանը: Մեզ հարկավոր է առարկայական երկխոսություն»,- ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում