Միջազգային

 Ճապոնիայում ավելի քան 100 ավիաչվերթ են չեղարկել ձյան սաստիկ տեղումների պատճառով. NHK

1 րոպեի ընթերցում

 Ճապոնիայում ավելի քան 100 ավիաչվերթ են չեղարկել ձյան սաստիկ տեղումների պատճառով. NHK

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում առնվազն 124 ներքին ավիաչվերթ Է չեղարկվել ձյան սաստիկ տեղումների պատճառով, որոնք հունվարի 12-ին ընդգրկել են երկրի հյուսիսի մի շարք շրջաններ: Այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի դրանից, դադարեցվել Է 427 գնացքների երթեւեկությունը ձնակույտերի պատճառով, որոնք առաջացել են երկաթուղային պաստառին: Ճապոնիայի հյուսիսային մի շաք շրջաններում անցած օրը մինչեւ 70 սանտիմետր ձյուն Է տեղացել, արձանագրվել Է սաստիկ քամի՝ վայրկյանում մինչեւ 40 մետր պոռթկումներով:

Սպասվում Է, որ վատ եղանակը կտեւի ընդհուպ մինչեւ հունվարի 14-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում