Միջազգային

 Ղազախստանում ավելի քան 50 վարչական շենք են վնասել անկարգությունների ժամանակ

2 րոպեի ընթերցում

 Ղազախստանում ավելի քան 50 վարչական շենք են վնասել անկարգությունների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում ավելի քան 150 բիզնես-օբյեկտ եւ 50-ից ավելի վարչական շենք Է վնասվել անկարգությունների ընթացքում: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել Է արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարար Կայիրբեկ Ուսկենբաեւը հանրապետության նոր կառավարության առաջին նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ակիմատների (տարբեր մակարդակի տեղական վարչակազմերի – ծանոթ. խմբ,) օպերատիվ տվյալներով՝ երկրի ութ տարածաշրջաններում վնասված են 53 պետական օբյեկտ եւ փոքր եւ միջին ձեռնարկչության 151 օբյեկտ: Վնասված օբյեկտների ստույգ քանակն ամեն օր ճշտվում են ակիմատների կողմից: (…) Բոլոր տարածաշրջաններում ստեղծված են պատճառված վնասի հետազոտման եւ գնահատման համապատասխան հանձնախմբեր»,- հայտնել Է նախարարը:

Ինչպես նշել Է նախարարն, ամենից շատ օբյեկտներ տուժել են Ալմաթիում՝ 166:

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք բնակավայրերում սկսվեցին բողոքի ակիցիաներ: Արդեն մի քանի օր անց դրանք վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ իշխանության մարմինների վրա հարձակումների երկրի շատ քաղաքներում: Տուժել են հազարավոր մարդիկ, կան զոհվածներ:

Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն օգնության Է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Իշխանությունների տվյալներով՝ հանրապետությունում վերակնգնված Է սահմանադրական կարգը:

Հունվարի 11-ին Տոկաեւը հաստատել Է կառավարության նոր կազմը՝ վարչապետ Ալիխան Սմայիլովի գլխավորությամբ: Տոկաեւը նոր կառավարությանը հանձնարարել Է իրականացնել ընդգրկուն բարենորոգումներ, այդ թվում տնտեսական եւ բանկային հատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում