Միջազգային

2022 թվականին ռուսաստանցիների 75 տոկոսը կընտրի ներքին զբոսաշրջությունը. հարցում

3 րոպեի ընթերցում

2022 թվականին ռուսաստանցիների 75 տոկոսը կընտրի ներքին զբոսաշրջությունը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների գրեթե երեք քառորդը պլանավորում Է 2022 թվականին ճանապարհորդել իր երկրում, մյուս առավել գրավիչ ուղղություններն են դարձել Թուրքիան, Եգիպտոսը, Իտալիան, Հունաստանը եւ Իսպանիան. դրա հետ մեկտեղ «այնտեղ եւ հակառակ ուղղությամբ» տոմսի համար մեկ ճանապարհորդը պատրաստ Է ծախսել 15 հազարից մինչեւ 55 հազար ռուբլի:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել են տոմսերի գնման Ozon Travel ծառայության մամուլի կենտրոնում: Մասնագետները պարզել են, որ «ռուսաստանցիների 82 տոկոսը պլանավորում Է ճանապարհորդել գալիք տարում, ընդ որում՝ «73 տոկոսը պլանավորում Է ճանապարհորդել Ռուսաստանի ներսում»: Իսկ արտասահմանյան երկրների թոփ-5-ում, ուր որոշել են զբոսաշրջիկներն այցելել գալիք տարում, տեղ են գտել Թուրքիան՝ 32 տոկոս, Եգիպտոսը՝ 19 տոկոս, Իտալիան՝ 10 տոկոս, Հունաստանն ու Իսպանիան՝ 9-ական տոկոս:

Ուսումնասիրության համաձայն, մեծ մասը (Հարցման մասնակիցների 88 տոկոսը) պատրաստվում Է հանգստի մեկնել, 41 տոկոսը ցանկանում Է տեսնվել բարեւամների ու ազգականների հետ, 14 տոկոսը պլանավորում Է աշխատանքային ուղեւորություն կատարել, իսկ 4 տոկոսը մեկնում են սովորելու: «Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են պատրաստվում Թուրքիա մեկնել այն դեպքում, երբ կանանցից ավելի հաճախ տղամարդիկ ընտրում են Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Չինաստանը»,-ճշտել են ընկերությունում:

«Երկրի ներսում «այնտեղ եւ հակառակ ուղղությամբ» տոմսի համար մեկ ճանապարհորդը պատրաստ Է ծախսել 15 հազարից մինչեւ 40 հազար ռուբլի: Արտասահման տոմսի համար մեկ զբոսաշրջիկը պատրաստ Է ծախսել միջին հաշվով 55 հազար ռուբլի»,-պարզաբանել են ծառայությունում: Հետազոտության հեղինակները պարզել են, որ եթե տոմսը դառնա անվճար, ապա մեծ մասը կցանկանար մեկնել Իտալիա՝ 6 տոկոսը, 5-ական տոկոսը՝ Թուրքիա եւ Մալդիվներ: Հարցման մասնակիցների գրեթե կեսը կցանկանար երազանքի ճամփորդության ուղեւորվել ամռանը՝ 44 տոկոսը, միայն 21 տոկոսը՝ գարնանը, 14 տոկոսը՝ աշնանը, 11 տոկոսը՝ ձմռանը, ընդ որում՝ հարցվածների 9 տոկոսի համար տարվա ժամանակը նշանակություն չունի:

«Պարզ Է դարձել, որ զբոսաշրջիկներից շատերը՝ 67 տոկոսը, երազում են մեկնել այնտեղ, որտեղ ավելի վաղ չեն եղել, մասնակիցների 14 տոկոսը մեկ անգամ Է այցելել իրենց ընտրած վայրը, 10 տոկոսն այնտեղ եղել Է երկու անգամ, իսկ 9 տոկոսը ցանկանում Է վերադառնալ այն երկիր, որտեղ եղել Է ավելի քան երեք անգամ»,-եզրափակել են ընկերությունում: Հետազոտության ընթացքում, որն անցկացրել են 2021 թվականի վերջին, հարցմանը մասնակցել Է 700 ռուսաստանցի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

Միջազգային

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միջազգային

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Միջազգային

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում