Հասարակական

Ծառերի ապօրինի հատման հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է 30մլն դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման տիրույթում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով իրականացված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Թումանյանի անտառտնտեսության անտառապահը, անտառապետը և անտառպահպանության ինժեները ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու ՀՀ անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կազմել անտառխախտման արձանագրություններ և սահմանված ժամկետում ներկայացնել ան­տա­ռապետին, ստուգել բնափայտի մթեր­ման և այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ, իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները պատշաճ չեն կատարել:

Մասնավորապես, նրանց կողմից նշված անտառպետությունում պարբերաբար շրջայցեր չեն իրականացվել, ինչի հետևանքով հետագայում կատարված ստուգմամբ Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի Դսեղի անտառպետության թվով երեք պահաբաժիններում հայտնաբերվել են 344 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի ապօրինի հատման փաստեր: Դրա հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 30․000.000 ՀՀ դրամի չափով վնաս։

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել է կալանք:

Դատախազը քրեադատավարական օրենքի տիրույթում քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու համար։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Դեսպան Արման Խաչատրյանը հյուրընկալել է արհեստական բանականության ոլորտում Ֆրանսիայի խոշորագույն «Mistral AI» ընկերության համահիմնադրին

Մայիսի 14-ի միջոցառումների անոնս

ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

Պուտինը հայտնել է, որ ամսական 50-60 հազար մարդ կամավորագրվում է ռազմական գործողություններին մասնակցելու համար

Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպես պաշտպանվել

Թրամփի բանագնացներ Ուիթքոֆը և Քելոգը կմեկնեն Ստամբուլ՝ հետևելու ՌԴ-Ուկրաինա բանակցությունների ընթացքին

Արմեն Գրիգորյանն ու Աջիթ Դովալը քննարկել են Հայաստան-Հնդկաստան օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/05/25

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

Ասիական ինդեքսներն աճել են- 13/05/25